Ինչո՞ւ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ չեն տրամադրում

Ինչո՞ւ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ չեն տրամադրում


Արդեն մի քանի ամիս է, ինչ Ճանապարհային ոստիկանությունը պլաստիկ քարտի փոխարեն տալիս է ժամանակավոր թուղթ, իսկ ժամանակավոր թուղթը վավեր է միայն Հայաստանում։ Սակայն գործում է բացառություն. այն քաղաքացիները, որոնք Հայաստանից պետք է մեկնեն և կարիք ունեն վարորդական վկայականը փոխելու, ապա նրանց տրամադրվում է վարորդական վկայականի պլաստիկ քարտ:

MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ խնդիրն առկա է և դեռևս հայտնի չէ, թե երբ կլինեն պլաստիկ քարտեր։