Էդգար Հովհաննիսյանն ընտրվել է ԲԴԽ անդամի պաշտոնում

Էդգար Հովհաննիսյանն ընտրվել է ԲԴԽ անդամի պաշտոնում

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը։

Թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։