ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպի փաստով․ «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով, որը հանգեցրել է զոհերի։ Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու կարևորությունը։

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։