Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին այրվել է փայտե վագոն-տնակ

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին այրվել է փայտե վագոն-տնակ

Մարտի 19-ին, ժամը 10:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Սևան ավտոճանապարհին այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ-ին այրվում է փայտե վագոն-տնակ (մոտ 18 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է տնակը՝ գույքով։