Կյանքից հեռացել է հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

Մահացել է հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան:
Դերասանուհին 84 տարեկան էր։ Սվետլիչնայային հատկապես հայտնի է «Ադամանդե ձեռքը» կատակերգությունում իր խաղացած դերի համար։
Վերջին տարիները նա անցկացրել է Գիլյարովսկիի անվան հոգեկան առողջության կենտրոնում։ Նրա մոտ ախտորոշվել էր դեմենցիա։ Դերասանուհին չէր ճանաչում նույնիսկ հարազատներին։