«Արցախի Հանրապետություն», պարոն Մանուկյան, ի՞նչ խնդիր կա․ իշխանությունը կաշկանդված չէ
ԱԺ-ում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց այն ոստիկանների գործողությունների մասին, որոնք ցույցերի ժամանակ ստիպված են կեղծ ցուցմունք տալ։
«Տասնյակներով նման դեպքեր են եղել, երբ դատարանում ոստիկանն անհարմար վիճակում է հայտնվում և նույնիսկ դատավորն է իր վրա ծիծաղում: Թրաֆիքինգի նշան է, նախորդ անգամ եմ ասել, Ջոմարդյան Հայկազը, որը զոհվածների ծնողներին է քաշքշում և նույն ժամանակ կարմիր բերետավորներին թրաֆիքինգի զոհ է դարձնում»,- ասաց նա։
Մանուկյանը նաև հարցրեց նախարարից՝ արդյո՞ք որևէ հանձնարարական կա, որ Ղազարյանը վերջին հարցուպատասխանի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելուց հետո արագ ինքն իրեն ուղղեց՝ փոխելով Լեռնային Ղարաբաղի։
Ղազարյանը պատասխանեց՝ ոչ։
Նույն ժամանակ Անդրանիկ Քոչարյանը միացրեց բարձրախոսն ու ասաց․ «Արցախի Հանրապետություն, ի՞նչ խնդիր կա, պարոն Մանուկյան, Արցախի Հանրապետություն»։
Մանրամասները՝ տեսանյութում