Ինչպե՞ս ճիշտ ընտրել պանիր

Ինչպե՞ս ճիշտ ընտրել պանիր

Պանիր գնելիս ավելի լավ է նախապատվությունը տալ բնական բաղադրությամբ արտադրանքին. ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Մասնագետի խոսքով` ավելի լավ է խուսափել աղի բարձր պարունակությամբ պանիրներից: Բացի այդ, որակյալ պանիրը չպետք է վնասակար հավելումներ պարունակի: Ճիշտ է առանց կաթի յուղի փոխարինիչների, առանց արմավենու յուղի մթերք գնել: Մասնավորապես, վերամշակված պանիրներին հատուկ աղեր են ավելացվում, ավելի լավ է հրաժարվել նման պանիրներից:

Գնելիս խորհուրդ է տրվում նաեւ ուշադրություն դարձնել գնի վրա: Փորձագետի կարծիքով` լավ պանիրը չի կարող շատ էժան լինել:

Կոշտ պանիրներն ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում: Որքան պինդ է պանիրը, այնքան այն ավելի կոնցենտրացված է եւ ավելի շատ սպիտակուց եւ կալցիում է պարունակում: Ընդ որում, նման պանիրների մեջ, որպես կանոն, ավելի շատ աղ կա: