Մեր «զադնին անջատած է», դրա ձևը չգիտենք․ Մարտուն Գրիգորյան
Գյումրին պիտի լինի կանչող քաղաք, տրամադրությունների, զարգացող, մշակութային, սպորտային, արժանապատիվ քաղաք։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ գյումրեցին պիտի իրեն հավատա, քանի որ իր գործունեությանը ծանոթ է, գիտի, որ ինքը ոչ մի վայրկյան չի լքել Գյումրին։
«Գյումրեցիների խնդիրները շատ-շատ են․ տնակներից մինչև աշխատանքի բացակայություն։ Մենք հասկանում ենք՝ քաղաքապետը աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն այդքան էլ չունի, բայց մենք այդ խնդիրը փորձելու ենք լուծել տուրիզմին զարկ տալով։ Մենք մեր ծրագրի դրույթները մանրամասն ներկայացնելու ենք գյումրեցիներին»,- նշեց նա։
Անդրադառնալով ընտրապայքարին՝ Մարտուն Գրիգորյանն ասաց, որ իրենք պատրաստ ենք արդար մրցակցությունն ապահովելուն։
«Բոլորին մաղթում եմ հաջողություն։ Չմոռանանք, որ ընտրություններնց անցնելու են, ու բոլոր էն քաղաքական ուժերը, որոնք հիմա պայքարին են միացել, պիտի հասկանան, որ իրենք գնալու են, բայց իրենց թողած խառնակչությունը մնալու է։ Իմացեք, որ ձեր գնալուց հետո Գյումրին շարունակելու է ապրել»,- նշեց նա։
Գյումրեցիներից մեկի հարցին, թե ինչ-որ պարագայում ինքը «զադնի» կդնի՞, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․
«Մեր զադնին անջատած է, մենք զադնի չունենք։ Բայց էդ չենք ասում հենց էնպես։ Էդ մեր անցած ճանապարհն ու ապրած կյանքն է ցույց տվել։ Ես անձամբ ցույց եմ տվել, որ երբևէ հետքայլ արած չկամ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարե Գևորգյան