Գագիկ Ծառուկյանը շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

Նիստից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Դատական գործից զատ, լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նա շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ «անկապ հարց է»։

Մանրամասները՝ տեսանյութում։