Apple-ը և Meta-ն սխալմամբ իրենց օգտատերերի գաղտնի տվյալները փոխանցել են հաքերներին

Apple-ը և Meta-ն սխալմամբ իրենց օգտատերերի գաղտնի տվյալները փոխանցել են հաքերներին

Ամերիկյան Apple և Meta ընկերությունները իրենց օգտատերերի տվյալները տրամադրել են հաքերներին, ովքեր ներկայացել են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Այս մասին չորեքշաբթի այսօր՝ մարտի 30-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվական գործակալության՝ ի պատասխան արտակարգ իրավիճակների տվյալների կեղծ հարցումների՝ ընկերությունները հաքերներին ուղարկել են գրանցված օգտատերերի մասին տեղեկություններ, ինչպիսիք են՝ հաճախորդի հասցեն, հեռախոսահամարը և IP հասցեն:

Գործակալությունը նշում է, որ նման հարցումները ուղեկցվում են խուզարկության հրամանով կամ ծանուցումով, սակայն արտակարգ իրավիճակների հարցումները չեն պահանջում դատարանի որոշում:

Անօրինական կերպով ձեռք բերված տվյալներն օգտագործվել են հաքերների կողմից՝ ֆինանսական խարդախության սխեմաները հեշտացնելու և այլ նպատակներով: