Արագ և արդյունավետ․ 6-օրյա դիետա, որը կօգնի ազատվել 6 կգ ավելորդ քաշից

Արագ  և արդյունավետ․ 6-օրյա դիետա, որը կօգնի ազատվել 6 կգ ավելորդ քաշից

Ավելորդ քաշի խնդիրն այսօր շատ արդիական է, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փնտրում են արդյունավետ միջոցներ ավելորդ ճարպերն այրելու համար: Ներկայում կան բազմաթիվ արդյունավետ դիետաներ, որոնք օգնում են կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն դրանցից շատերը խիստ վնասակար են լինում առողջության համար, իսկ որոշների արդյունքն էլ երկար չի պահպանվում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի սննդակարգ, որը նախատեսված է 6 օրվա համար և օգնում է այդ կարճ ժամանակահատվածում ազատվել 3-6 կգ ավելորդ քաշից: Այս սննդակարգը բավականին խիստ է, սակայն, ի տարբերություն մյուսն դիետաների շատ արդյունավետ է և չի առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս արդյունավետ 6-օրյա դիետան.

 

·        1-ին օրը հարկավոր է ամբողջ օրվա ընթացքում ուտել 6 հատ խաշած հավկիթ,

 

·        2-րդ օրը՝ 500 գրամ յուղազրկված կաթնաշոռ,

 

·        3-րդ օրը՝ 700 գրամ հավի փափկամիս,

 

·        4-րդ օրը՝ 200 գրամ խաշած բրինձ,

 

·        5-րդ օրը՝ 6 հատ միջին չափի խաշած կարտոֆիլ,

 

·        6-րդ օրը՝ խնձորներ: