Հայտնաբերվել են ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող մի շարք քաղաքացիներ

Հայտնաբերվել են ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող մի շարք քաղաքացիներ

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30-ամյա Հայկ Գ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողներն ու ԱՎՎ անձնագրային բաժանմունքի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին անձնագրային բաժանմունքում ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 42-ամյա Հայկ Ի.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

***

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժին է ներկայացել 15-ամյա Առնակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Նա տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղից ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 28-ին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 39-ամյա Արշակ Մ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117.1-րդ և 243.1-րդ հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: