Սպասվում է ձյուն, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ մանրամասներ

Սպասվում է ձյուն,  ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ մանրամասներ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11 -16.02.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հարավարևելյան 2- 5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       16.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           -25.8°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան      -2.2°C