Հայաստանը փրկարարներ կուղարկի՞ Թուրքիա

Դեռևս Կառավարությունից չենք ծանուցվել՝ Թուրքիա ու Սիրիա փրկարար առաքելություն ուղարկելու որոշման մասին։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության, ՆԳՆ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Կա՞ նման որոշում՝ Ահարոնյանը տեղյակ չէ։
Կառավարությունից MediaHub.am-ին չհաջողվեց պատասխան ստանալ, քանի որ լրատվական բաժնի աշխատակիցները մեր զանգերն անպատասխան թողեցին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր՝ պատրաստ է հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա ու Սիրիա։ Նշենք, որ այս պահի դրությամբ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 3381, վիրավորներինը՝ 20436։
Նարե Գնունի