Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ «լակմուսի թուղթ» ՔՊ-ի համար

Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ «լակմուսի թուղթ» ՔՊ-ի համար
Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ «լակմուսի թուղթ» ՔՊ-ի համար
Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ «լակմուսի թուղթ» ՔՊ-ի համար

Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի: Նիստի օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններն են:  Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։

Ընդդիմության համազգային պայքարը մտնում է վճռական փուլ՝ ԱԺ արտահերթ նիստը յուրահատուկ «լակմուսի թուղթ» կլինի իշխանությունների համար: Ընդդիմությունն արտահերթ նիստում բարձրացնելու է Արցախի կարգավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման,  Հայոց ցեղասպանությունը չուրանալու և հայոց պահանջատիրության հարցերը: 

ՔՊ-ականներն եթե բոյկոտեն ընդդիմության առաջ քաշած նախաձեռնությունը, ապա դրանով ևս մեկ անգամ կապացուցեն, որ ազգային, պետական շահերի պաշտպանությամբ այսօր ՀՀ-ում զբաղվում է միայն ընդդիմությունը: Արցախի ապագայի հարցում ընդդիմության և ՔՊ-ականների դիրքորոշումների հստակեցման օր է լինելու հունիսի 3-ը:

ՔՊ-ականներն արդյոք իրենց մեջ համարձակություն կունենա՞ն պաշտպանելու Արցախի շահերը, թե նրանց շեֆի բնորոշմամբ «կիրթ» Ալիևը կարող է բարկանել ՔՊ-ականների վրա և հայ-ադրբեջանական սահմանը չի բացվի՝ ՔՊ-ական օլիգարխների հարստանալու հույսերը կմարեն:

ՀՀ քաղաքացիները պետք է հետևեն այդ վճռորոշ նիստին՝ ՔՊ-ականների պահվածքը կլինի լավագույն ապացույցը՝ ընդդիմության կողմից հնչեցված մեղադրանքների իշխանության հասցեին: Եթե իշխանությունները հայտարարում են միասնականության, ներքին համերաշխության անհրաժեշտության և կարևորության մասին, ապա նիստի ընթացքում ՔՊ-ի պահվածքը պետք է ապացուցի նրանց հայտարարությունը կամ անկեղծությունը՝ կամ հերթական սուտը:

Ազգային ընդդիմությունը գտնվում է կրկնակի «կրակի» տակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմն է մտահոգված ՀՀ-ում պետականամետ, ազգային ուժերի ակտիվացմամբ՝ Բաքվին և Անկարային զուգահեռ և նույն ջանասիրությամբ ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիների արդարացի պայքարը թիրախավորում են նաև ՀՀ գործող իշխանությունները:

Ընդդիմության պայքարն անձերի դեմ չէ կամ պայքար չէ հանուն աթոռների՝ այն ազգային փրկության պայքար է, որը պետք է պսակվի հաջողությամբ:

Վահրամ Բագրատյան