Թոքի քաղցկեղի վաղ նշաններ, որոնք անտեսել չի կարելի

Թոքի քաղցկեղը չափազանց վտանգավոր է, քանի որ այն գրեթե աննշան է ընթանում վաղ փուլերում: Շատերի մոտ այն բացահայտվում է միայն վերջին փուլում: Այս տեսակի քաղցկեղից ավելի շատ մարդ է մահանում, քան քաղցկեղի մյուս բոլոր տեսակներից՝ միասին վերցրած:
Ռիսկի տակ են գտնվում ինչպես ծխողները, այնպես էլ չծխողները, բայց ծխողները կրկնակի:
Հիվանդության վաղ նշաններն են.
Չդադարող հազը - Սա առաջին և լուրջ նշանն է: Հազը պետք է դադարի մեկ կամ երկու շաբաթից, հակառակ դեպքում առանց հապաղելու դիմեք բժիշկի:
Հազի փոփոխություն - Սա հիմնականում ծխողներին է վերաբերվում: Եթե ձեր քրոնիկ հազը դառնում է ավելի հաճախակի, ավելի խռպոտ, արյունոտ, ապա անհապաղ դիմում եք բժիշկի:
Շնչառության փոփոխություն - Հիվանդությունը նեղացնում և արգելափակում է շնչառական ուղիները, և կարող է շնչարգելություն և շունչը կտրվելու զգացում առաջանա:
Ցավ կրծքավանդակում - Հիվանդության պատճառով կարող են ցավեր առաջանալ կրծքավանդակում, ուսերի և մեջքի հատվածում: Սա մետաստազներ ունեցող տեսակին է բնորոշ:
Խզզոցներ - Խզզոցները ինչպես բորբոքման, ալերգիայի, ասթմայի, այնպես էլ չարաբաստիկ հիվանդության նշաններ կարող են լինել:
6. Խռպոտ ձայն
Եթե ձայնի մեջ փոփոխություն կա, որը չի անցնում մեկ շաբաթ անց, ապա պետք արագ դիմել բժիշկի: Հիվանդությումը ախտահարում է նաև ձայնալարերը:
Քաշի կորուստ - Եթե քաշի կորուստը ուղեկցվում է այս նշաններից որևէ մեկի հետ, ապա պարտադիր պետք է անցնել հետազոտություն:
Ցավ ոսկորներում - Ցավը ուժգնանում է գիշերը կամ ակտիվ շարժման ընթացքում:
Գլխացավ - Այստեղ խուճապի մատնվել պետք չէ, բոլոր գլխացավերը չէ, որ դրա մասին են խոսում, բայց հետազոտություն անցնել պետք է:
Հաճախակի ինֆեկցիաներ - Մեծանում է բրոնխիտի, թոքաբորբի հաճախականությունը, քանի որ հիվանդությունը արգելափակում է շնչառական ուղիները:
Ցանկացած կասկածի դեպքում անհապաղ դիմեք բժիշկի: