Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Հռոմի Պապ

Հռոմի Պապը հայտարարել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ։
«Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս օրերին այնտեղ են մեկնել երկու կարդինալներ, որպեսզի օգնեն բնակչությանը «․․․» Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Հռոմի Պապի ներկայության նշան է, այլև ողջ քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, և այն պետք է կանգնեցնել։ Ուկրաինան «ավելի ու ավելի շատ հումանիտար օգնության կարիք ունի», - նշել է Ֆրանցիսկոսը:
Նա կոչ է արել հումանիտար միջանցքներ կազմակերպել, որպեսզի հեշտացվի բնակչությանը կենսական օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև դադարեցնել ռազմական գործողությունները եւ առավելության հասնել երկխոսության եւ առողջ բանականության մասով, ինչպես նաեւ հարգել միջազգային իրավունքը: