Ադրբեջանը մտածված ու քայլ առ քայլ հասավ այս ամենին․ մանրամասներ

Ակնհայտ է, Ադրբեջանն ուներ Արցախը հայաթափելու նպատակ։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախում հայկական վերահսկողության ներքո չորս հիմնական շրջան էր մնացել՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ, ուստի Ադրբեջանը դրանից հետո հարձակումները նախատեսել էր այս չորս ուղղություններով։ «Քաոսային, անկառավարելի վիճակ էին ցանկանում ստեղծել»,- նշեց Թաթոյանը։

Ըստ նրա՝ Ստեփանակերտի ջրամատակարարման հանգույցը միանգամից օկուպացվեց Ադրբեջանի կողմից, ու մարդիկ ստիպված չֆիլտրված ջուր էին խնում։

«Դրանից բացի, Ադրբեջանն ակնհայտ հասկանում էր, որ մարդիկ մեկուսացած էին, հոգեբանորեն հուսահատ, ընկճված վիճակում՝ առանց էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, ու շատ ընտանիքներ ստիպված էին ոտքով մի շրջանից մյուսը գնալ»,- ներկայացրեց Թաթոյանը։

Նա պատմեց, որ այդ ժամանակ ակնհայտ էր, որ այդ ամենն օգտագործվելու է մարդկանց մեջ առավել մեծ խուճապ ստեղծելու համար։

«Մտածված ցերեկը հարձակում գործեցին, որ մարդիկ սկսեն իրենց ընտանիքի անդամներին փնտրել։ Ժամն այնպիսին էր, որ երեխաները դպրոցում էին, ծնողները գյուղից գյուղ հաց փնտրելու էին գնացել»,- պատմեց նախկին ՄԻՊ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։