Դատախազությունը ցանկանում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, MediaHub-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող «Ոչխարների կաշառքի» գործը։