Գեղամ Մանուկյանին այս պահին վիրահատում են

Գեղամ Մանուկյանին այս պահին վիրահատում են

Այս պահին վիրահատության է ենթարկվում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Ինչպես հայտնում են MediaHub-ի աղբյուրները՝ երեկ ոստիկանության հետ բախումից հետո կոտրվել է Մանուկյանի քթի միջնապատը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանների հետ բախումից հետո Մանուկյանը դեմքի շրջանում վնասվածք է ստացել, շտապ օգնության աշխատակիցների կողմից առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Նարե Գնունի