Նոր տեսլական ունենք․ նախկինում ԼՂ կարգավիճակն էր առաջնահերթություն, հիմա՝ անվտանգությունը

Նոր տեսլական ունենք․ նախկինում ԼՂ կարգավիճակն էր առաջնահերթություն, հիմա՝ անվտանգությունը

Մեր կուսկացությունը որդեգրում է ԼՂ խնդրի կարգավորման նոր տեսլական։ Այդ մասին այսօր ՔՊ վեցերորդ համագումարին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր համարվում ԼՂ կարգավիճակը, որ պետք է դառնար արցախահայության իրավունքների ու անվտանգության երաշխիքը, ապա այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխում դրանց կարգավիճակը։

«Այդ համակարգը պետք է երաշխավորի, որ ԼՂ հայերն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի՝ արցախցի։ Հարցի որևէ լուծում անհնար է պատկերացնել՝ առանց ԼՂ ներգրավվածության»,- նշեց Ռուբինյանը։