Իսրայելական բանակը գործողություն կսկսի Ամստերդամում ֆուտբոլասերների վրա հարձակման դեպքից հետո (տեսանյութ)

Իսրայելական բանակը գործողություն կսկսի Ամստերդամում  ֆուտբոլասերների վրա հարձակման դեպքից հետո (տեսանյութ)

Վարչապետ Բենիամին Նեթանյահուին զեկուցվել է Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների դեմ ծայրահեղ դաժան միջադեպի մանրամասների մասին, գնահատել է իրավիճակը իր ռազմական քարտուղարի և արտաքին գործերի նախարարի հետ և պարբերաբար թարմացումներ է ստանում։ Հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նա կարգադրել է անհապաղ ուղարկել երկու փրկարարական ինքնաթիռ՝ քաղաքացիներին օգնելու համար։

«Ամստերդամում մեր քաղաքացիների վրա հարձակման դաժան պատկերներն աննկատ չեն մնա»,- նաև ասված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական բանակը փրկարարական գործողություն կսկսի Ամստերդամում պաղեստինցի աջակիցների կողմից իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումից հետո։

«Այաքս» - «Մաքքաբի» խաղից հետո տասնյակ իսրայելցի երկրպագուներ հարձակման էին ենթարկվել, 12 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Առնվազն 57 մարդ ձերբակալվել է։