16-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է

16-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում հայտնեցին Դատախազությունից։

Հիշեցնենք, որ 16-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը երեկ ձերբակալվել էր։