Պերուում ֆուտբոլիստ է մաhացել կայծակի հարվածից խաղի ժամանակ․ ծանր վիրավnրներ կան (տեսանյութ 18+)

Պերուում ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից խաղի ժամանակ
Եվս մի քանի մարդ վիրավորվել է։
Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Պերուի Հուանկայո քաղաքում «Խուվենտուդ Բելյավիստա» և «Ֆամիլիա Չոկկա» ակումբների խաղի ժամանակ, հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում հորդառատ անձրեւ է սկսվել, եւ մրցավարը որոշել է դադարեցնել խաղը։ Երբ խաղացողները սկսել են լքել խաղադաշտը, կայծակը հարվածել է: Միջադեպի հետեւանքով մահացել է 39-ամյա ֆուտբոլիստ Խոսե Ուգո դե լա Կրուս Մեսան։ Մյուս վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք լուրջ այրվածքներ ունեն։