Իմ մազերը չկան, դա արդար չի. Գուրգեն Արսենյան

Խորհրդարանում շարունակվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն եւ քաղաքացիական պլատների դատավորների եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը:

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիզ Գրիգորյանին, բացատրեց, որ դատական համակարգը արդար դատելու համար է, ոչ թե արդարադատության։ 

«Տիկին Գրիգորյան, ձեզ ուղղված այս հարցը թեորետիկ է։ Իսկ ո՞ւր մնաց իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը, այն առոչինչ ենք արե՞լ, այլեւս չի՞ գործում։ Երկրորդ հարցս՝ իմ կարծիքով, դուք շփոթում եք արդարությունը եւ արդարադատությունը, ձեր համակարգը արդար դատելու համար է, արդարադատության համար չի։ Իմ մազերը չկա, իմ տեսանկյունից դա արդար չի, շուտ ա իմ համար, դատական համակարգը ի՞նչ կարող է անի, որ այդ արդարությունը վերականգնի. ոչ մի բան»,- հռետորական հարց հնչեցրեց Գուրգեն Արսենյանը։

Մանրամասն՝ տեսանյութում