Շայդուրիխա գյուղում բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Շայդուրիխա գյուղում բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Սվերդլովսկի շրջանի Շայդուրիխա գյուղում երեկվանից հրդեհը պատել է անտառը, այնուհետ տեղափոխվել բնակելի շենքեր։ Մինչ երեկո այն տեղայնացվել է, սակայն մարումը դեռ շարունակվում է․ ուժեղ քամու պատճառով հրդեհի տարածման վտանգ կա։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ վնասվել է 41 շինություն, 35 մարդ մնացել է անօթեւան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ հրդեհը շուտափույթ մարելու համար։

Հայտնի է, որ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել Շայդուրիխա գյուղում բռնկված հրդեհի հետևանքով։

Տեսանյութն՝ այստեղ