Հայաթափված որոշ գյուղեր բնակեցվում են ադրբեջանցիներով․ Փաշինյան

ՀՀ-ն որպես պետություն, մարդկանց ոտնահարված իրավունքների մասով արդյո՞ք նախատեսում է որևէ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որպեսզի փախստականների իրավունքները բարձրաձայնվեն միջազգային ատյաններում։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Փաշինյանը պատասխանեց, որ խնդիրներ կան, որոնք ծավալուն են ու լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։

«Իրավուքների պաշտպանության հարց, իհարկե, կա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում ևս արձանագրված է ԼՂ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքը ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո։ Բայց նաև մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրականացված չէ, ավելին՝ տեսնում ենք, որ հայաթափված որոշ գյուղեր Ադրբեջանի կողմից բնակեցվում են ադրբեջանցիներով»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում