Մենք ԼՂ-ի կառավարությանը գումար ենք տվել, իրենք են որոշել, թե որքան թոշակ տան. նախարար
Քանի որ Հայաստանի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այդ տարբերության չափով մենք պետք է պարտք վերցնենք: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանն անընդհատ նոր պարտքեր վերցնում։
Ըստ Հովհաննիսյանի՝ հիմա ՀՀ շատ գործընկերներ ասում են, որ ծախսերն ավելի քիչ են, ավելացրեք:
«Օրինակ, պարոն Արշակյանն ասում էր, որ բարձր տեխնոլոգիական ոլորտին ավելի շատ գումար պետք է հատկացնել: Եթե որոշենք, որ այդ ծախսը պետք է անել, դա կնշանակի, որ այդ դեֆիցիտը ավելի մեծ պետք է լինի: Եվ պարտքն աճում է: Այլ հարց է, որ մեր եկամուտները պետք է ավելի արագ աճեն, քան մեր պարտքը, որ խնդիր չունենանք»,- նշեց Ֆինանսների նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։