Ռուսաստանը հայտ կներկայացնի Եվրո-2028 և Եվրո-2032-ը ընդունելու համար

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Սերգեյ Անոխինը հայտնել է, որ Ռուսաստանը հայտ կներկայացնի 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնություններն ընդունելու համար։
«Մենք հայտ կներկայացնենք 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնությունների անցկացման համար, սա կարևոր է»,- Անոխինի խոսքերն է փոխանցում Чемпионат-ը։
Նշենք նաև, որ այսօր՝ մարտի 23-ին, ՌՖՄ-ի գործկոմի նիստում որոշվել է հրաժարվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընդլայնումից:
Ավելի վաղ ակումբների մի մասը հանդես էր եկել առաջարկով՝ ընդլայնել ՌՊԼ-ն մինչև 18 մասնակցի։