Փորձարկվելու են Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները

Փորձարկվելու են Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ փորձարկվելու են Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները:

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ապրիլի 2-ին փորձարկվելու են մայրաքաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները:

Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»,-ասված է հաղորդագրության մեջ: