ՊՆ նախկին շենքի բնակիչներին տեղավորել են հանրակացարաններում, բայց ոչ բոլորին

ՊՆ նախկին շենքի բնակիչներին տեղավորել են հանրակացարաններում, բայց ոչ բոլորին

ՊՆ նախկին շենքում բնակվող ընտանիքներից 12-ը տեղափոխվել են հանրակացարաններ։

MediaHub-ի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Գեղամ Ասատրյանը նշեց, որ չնայած ՊԳԿԿ-ն որևէ պարտականություն և ներգրավվածություն չունի սկսված գործընթացում, սակայն, հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, փորձել է գործընկեր կառույցներին օգնության հասնել՝ խիստ ժամանակավոր առաջարկելով իր հաշվեկշռի տակ եղած հնարավորությունները։ 

«Այս դեպքում խոսքը մեր հաշվեկշռի տակ եղած հանրակացարանների 17 բնակարանների մասին է»,-ասաց Ասատրյանը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը փոխանցեց, որ 17 ընտանիքներից 12-ն է համաձայնել տեղափոխվել հանրակացարաններ։

«Մի մասը չի համաձայնում այդ պայմաններում ապրել, մյուս մասն էլ կեցության այլ տարբերակ ունի»,-փոխանցեց Մանուչարյանը։

Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներն օրեր առաջ ակցիա էին սկսել, վերջիններիս ստիպում էին լքել շենքը, քանի որ այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ Ընդգծենք, որ բնակիչներն ամիսներ առաջ ծանուցվել են շենքը լքելու մասին, սակայն նրանք պնդում էին, որ գնալու տեղ չունեն և մոտ 150 ընտանիք երեխաների հետ դրսում է հայտնվելու։

Լիաննա Թորոսյան