Եկել է վառ վարդագույնի ժամանակը․ բլից հարցեր ոճաբան Արմեն Գալյանին

Տարեմուտին մարդիկ հետաքրքրությամբ լսում են ոչ միայն աստղաբաններին, որպեսզի հասկանան, թե ինչ են հուշում իրենց աստղերը (բայց հիշեք՝ չեն պարտադրում), այլև հայացքներն ուղղում են ոճաբաններին՝ նորաձևությունից ետ չմնալու համար:
MediaHub-ը բլից-հարցերին պատասխանում է ոճաբան Արմեն Գալեյանը.
-Ո՞վ է 2022 թվականի ամենաոճային մարդը։
-Հարրի Սթայլզը։
-Ո՞վ է 2022 թվականի ամենաոճային քաղաքական գործիչը։
-Վլադիմիր Զելենսկին։
-Ո՞րն էր տարվա ամենահնչեղ իրադարձությունը Հայաստանի նորաձևության ոլորտում:
-Բարդ տարի էր, նորաձևությունը ամենակարևորը չէ, ինչ տեղի է ունենում... բայց աշխարհի կտրվածքով Balenciaga նորաձևության տան ցուցադրությունը Ռուսաստանի հարձակումից մի քանի օր հետո. Այն հուզիչ էր և ազդեցիկ։
-Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ժամանակակից նորաձևությունը պատմական ո՞ր ժամանակաշրջանին է համապատասխանում։
- Մենք ապրում ենք ունիկալ ժամանակ, նորաձևությունը նույնպես ունիկալ է։
-Որո՞նք կամ ո՞ր գույները թրենդային կլինեն 2023 թվականին։
-Եկել է վառ վարդագույնի ժամանակը։
Շուշանիկ Միսկարյան