Քերոբյանի «նիկոլացումը»

Քերոբյանի «նիկոլացումը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որն իր մանիպուլյատիվ հնարքներով արդեն իսկ նմանվում է Փաշինյանին:


Քերոբյանի առեղծվածը

Էկոնոմիկայի նախարարը երեկ խորհրդարանում դարձյալ խոսում էր տնտեսության աննախադեպ աճի մասին ու ամեն բան շատ վարդագույն կլիներ, եթե Քերոբյանն իր խոսքը չավարտեր չարագուշակ մի նախադասությամբ. «Չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ, որովհետև շատ բարձր գնաճ ունենք, պետք է լրջորեն աշխատենք աղքատության մակարդակի ուղղությամբ»:
Էկոնոմիկայի նախարարի խոսքն առաջացրեց անգամ իշխանության ներկայացուցիչների տարակուսանքը:
«14 տոկոս աճը ձեր վրա մի վերցրեք, գիտենք, թե ոնց է եղել»,- նախարարի դեմքին շպրտեց ՔՊ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Բոլորը դառնում են «Նիկոլ»

Էկոնոմիկայի նախարարը չի ժխտում, որ գնաճի պատճառով աղքատությունը կարող է աճել 27-ից 42 տոկոսի: Բայց նույնիսկ այս պարագայում խոսում է տնտեսական բումի մասին: Մանիպուլյացիան, կեղծիքը, որոնք Փաշինյանի գործիքներն են, «յուրացվում» են նրա ենթակաների կողմից:
Այլ խոսքով, բոլորը դառնում են «Նիկոլ»:

Վահրամ Բագրատյան