Պղնձի գինը տատանվում է

Պղնձի գինը տատանվում է

Պնղձի արժեքը երկուշաբթի առավոտյան որոշակի դինամիկա չի ցուցաբերում՝ հնարավոր ռեցեսիայի եւ պահանջարկի սպասումների հետ կապված անորոշության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում  թանկացել է 0,04 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,6 105 դոլար։ Մեկ րոպե առաջ պղինձն, ընդհակառակը, էժանանում էր։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), նախորդ աճուրդների տվյալներով, մեկ տոննա պնղձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել էր 2,54 տոկոսով՝ 8 048 դոլար, ալյումինիումինը՝ 0,06 տոկոսով՝ 2 444 դոլար, ցինկինը՝ 4,05 տոկոսով՝ 3 029 դոլար։