Բժիշկը մազաթափության դեմ պայքարի ուղիներ է անվանել

Բժիշկը մազաթափության դեմ պայքարի ուղիներ է անվանել

Մաշկաբան, կոսմետոլոգ Ալբինա Խոխլովան պատմել է, թե ինչպես վարվել մազաթափության դեպքում։ Համապատասխան նյութը հայտնվել է «Կյանքի կանոններ» կայքում։ Բժիշկն ասել է, որ ճաղատությունը դեղեր ընդունելու կողմնակի ազդեցությունն է։ Բացի այդ, այս խնդրի պատճառ կարող են լինել հղիությունը, վիտամինների պակասը, սթրեսը և ոչ պատշաճ խնամքը։ Վերջին դեպքում Խոխլովան ուշադրություն է հրավիրել մազերի հարդարմանը՝ բարձր ջերմաստիճանի հաճախակի օգտագործմամբ, մազերը չափազանց տաք կամ սառը ջրով լվանալոուն, ինչպես նաև կոսմետիկայի, այդ թվում՝ հարդարման նկատմամբ ալերգիաների վրա։

Այս կապակցությամբ մասնագետը խորհուրդ է տվել վերանայել մազերի խնամքը։ «Բարձր պոչեր, ջերմային ազդեցություն, թաց մազերը սանրելը և հաճախակի լվանալը - այս ամենը հրահրում է տրավմա և մազաթափություն», - ասել է Խոխլովան և առաջարկել  սովորական ռեժիմում ներառել առանց սուլֆատների, պարաֆինների և սիլիկոնների շամպուններ և կոնդիցիոներներ:

Հրապարակման զրուցակիցը խորհուրդ է տվել համալիր զննություն կատարել։ Արյան թեստը կօգնի բացահայտել վիտամինների պակասը, մասնավորապես՝ D և B12, երկաթ, ցինկ և պղինձ:

«Կարևոր է DHT թեստ անել: 30 տարեկանից հետո կանանց մոտ դիհիդրոտեստոստերոնի փոխակերպման բարձր մակարդակը մազաթափություն հրահրող գործոն է»,- զգուշացրել է բժիշկը։ Եզրափակելով՝ Խոխլովան հիշեցրել է առողջ ապրելակերպի պահպանման կարևորությունը՝ նվազագույնի հասցնել քնի պակասը, ծխելը և ալկոհոլ օգտագործելը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, քայլելը, մեդիտացիան և գլխի ինքնամերսումը, ինչը կարելի է անել փափուկ խոզանակ-սանրով։