Վթար՝ Արարատում. Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Վթար՝ Արարատում. Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: