Նորաշենիկ գյուղով անցնող գետում հայտնաբերվել է տղամարդու դի․ նրան մի քանի օր է որոնում էին

Նորաշենիկ գյուղով անցնող գետում հայտնաբերվել է տղամարդու դի․ նրան մի քանի օր է որոնում էին

Քիչ առաջ ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ մի խումբ քաղաքացիների և Նորաշենիկ գյուղի բնակիչների հետ Նորաշենիկ գյուղով հոսող գետում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները դին  դուրս են բերել գետից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գետից դուրս բերված դին ապրիլի 3-ից որոնվող Նորաշենիկ գյուղի բնակիչ  44-ամյա Էդիկ Փ-ն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը կամրջից Աճանան գետն էր նետվել։ Ու այդ օրվանից ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքներ էին կատարում։