ԱՄՆ հետախուզությունը Թրամփին ասել է, որ ուկրաինական զորքերը Կուրսկում շրջապատված չեն

ԱՄՆ հետախուզությունը Թրամփին ասել է, որ ուկրաինական զորքերը Կուրսկում շրջապատված չեն

ԱՄՆ հետախուզությունը նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ ուկրաինական զորքերը Կուրսկում շրջապատված չեն, բայց նա անտեսել է դա, գրել է «Reuters»-ը։

Հետախուզության տվյալներն ուղարկվել են Սպիտակ տուն անցյալ շաբաթ, բայց հենց երեկ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է, որ 2500 ուկրաինացի մարտիկներ շրջապատված են ռուսների կողմից։

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները, ներառյալ ԿՀՎ-ն, այդ գնահատականով կիսվել են Սպիտակ տան հետ անցած շաբաթվա ընթացքում, ասել է ամերիկացի պաշտոնյան և խնդրին ծանոթ մեկ այլ անձ: 

Այնուամենայնիվ, Թրամփը շարունակել է պնդել, որ ուկրաինական զորքերը շրջապատված են: