ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի դեսպանին․ ինչ են քննարկել

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի դեսպանին․ ինչ են քննարկել

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում: