Այս իշխանության աղետալի քաղաքականությունը պետք է փոխարինվի հստակ արտաքին քաղաքական ճշտումներով

Թե նախկինում ինչ է եղել, նախկիններն ինչ մեղք են գործել, թե չեն գործել, այսօրվա իրականության հետ կապ չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։ 

Նշենք, որ այս պահին «Հայաքվե» նախաձեռնությունը ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։ 

«Էս իշխանությունն իր գալուց հետո միայն պատերազմ է բերում, Հայաստանը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել»,- ասաց նա՝ պատասխանելով իշխանականների այն պնդմանը, թե «Հայաքվե» նախաձեռնությունը կարող է պատերազմ բերել։ 

Մանվելյանի խոսքով՝ այս իշխանության քաղաքականությունը, որը հանգեցրել է աղետի, պետք է փոխարինվի հստակ արտաքին քաղաքական ճշտումներով։

Մանրամասները՝ տեսանյութում