Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Մելիտոպոլում

Մելիտոպոլում հունիսի 28-ի գիշերը մի քանի պայթյուն է որոտացել․ այս մասին հայտնել են Զապորոժիեի շրջանի օպերատիվ ծառայությունները։
Մելիտոպոլի վարչակազմում հայտնել են, որ գիշերային պայթյուններից հետո մանրամասները ճշտվում են։ Իր հերթին «Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հավելել է, որ խոսքը վեց ուժգին պայթյունի մասին է։
«Այս պահին խոսքը վեց պայթյունի մասին է։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Ռոգովը տելեգրամյան իր ալիքում։
Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Զապորոժյե քաղաքում մի շարք պայթյունների մասին։ Տուժածների, մահացածների և տեղում հետևանքների մասին տեղեկություն չի տրվել։ Չի հաղորդվում նաև արդյո՞ք պայթյունները տեղի են ունեցել հակաօդային պաշտպանության հետևանքով։