Փաշինյանը հրաժարվել է կռուտիտից, սրանից լավ բնորոշում չկա․ Փաշինյանը՝ իր մասին

Կարծում եմ՝ հատկապես մեր ժամանակաշրջանում հերոսականությունը ամենամեծ խնդիրն է, որը կարող էինք ունենալ․ խնդրում եմ չշփոթել հերոսության հետ, որովհետև այս շրջանում այն մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր, կարող է շատ մեծ պրոբլեմներ առաջացնել։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի վերջին հայտարարությանը։ 

«Հենց նույն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Էդ հռչակագրի իմաստը մեկն է, որ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող սահմանները դառնում են պետական սահմաններ  և այդ սահմաններն անխախտելի են։ Սա Տեր-Պետրոսյանն է ստորագրել, և այն խորհրդրանը, որտեղ պատգամավոր են եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Հիմա էլ հարցազրույներ են տալիս, ասում են՝ 95 թվին սենց պետք ա լիներ, վրձինը վերցնում են, ասում են՝ 98 թվին սենց պետք ա լիներ, 2003-ին՝ սենց, 2007-2008-ին էլ նենց, 11-ին ու 14-ին սենց․.. ընկերներ, թող լիներ։ Էսօր մի վերնագիր կարդացի ու այդ վերնագրի հեղինակին շատ շնորհակալ եմ, փորձագետ, մեզ բոլորիս շատ հայտնի մարդ․ էսպես էր՝ Փաշինյանը որոշել է հրաժարվել կռուտիտի քաղաքականությունից, սրանից ավելի բնորոշ բա՞ն: Շնորհակալ եմ էդ մարդուն»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում