Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան

Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան

Ապրիլի 15-ին, ժամը 18.20-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ուղևորը՝ 71-ամյա Համեստ Պապյանը, մահացել է, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: