Հատուկ գործողություն Դաղստանում. uպանվել են «Իuլամական պետության» զինյալներ (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ մարտի 5-ի գիշերը Մախաչկալայում գործողություն է իրականացվել, որի ընթացքում չեզոքացվել են չորս ահաբեկիչներ, որոնք պատրաստվել էին ահաբեկչություն իրականացնել Կասպիյսկ քաղաքում ՌԴ ՆԳՆ շրջանային վարչակազմի օբյեկտում։
Սպանվածների մոտ և թաքստոցներում հայտնաբերվել են նռնականետեր, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, նռնակներ, գնդացիրներ, ատրճանակ և փամփուշտներ։
Հանցախմբի գործունեությունը համակարգել են ԴԱԻՇ-ի անդամները։
Մախաչկալայի Կիրովսկի շրջանի Սեմենդեր գյուղում մի քանի ժամով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Մախաչկալայի բնակիչները և գործողությանը մասնակցած իրավապահները չեն տուժել։