Թեստ․ արդյոք ովքեր են

Թեստ․ արդյոք ովքեր են

Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942թ. փետրվարի 25-ին, ՀՀ Սևան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: 1963-68թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում` «Յուննոստ», «Կռունկ» և այլն: Եղել է Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Վլադիլեն Բալյանի, Մարտին Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: Կատարել է նաև ռուս, ուկրաինացի, վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1968թ-ից աշխատում է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգչուհի: Ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: 1965թ. երաժշտական փառատոնում արժանացել է ոսկե մեդալի և դափնեկրի կոչման: