Ինչ իրավիճակ է Արցախի ավտոճանապարհներին

Ինչ իրավիճակ է Արցախի ավտոճանապարհներին

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են։

Դեպի ՀՀ` Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Զանգեր»-Սարավան հատվածը դժվարանցանելի է բեռնատար մեքենաների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաներ համար, դժվարանցանելի` մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և առայժմ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: