Հակասոցիալական Հայաստանի ուրվականը

Հակասոցիալական Հայաստանի ուրվականը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն է, որի «գործուն» մասնակցությամբ մեր հասարակության աղքատության տեմպերն ահագնանում են: 

Աղքատացում, թանկացում 

Կենսաթոշակների՝ մինչև 3 դրամ բարձրացման հետևանքով, 3 հազար նպաստառու զրկվել է սոցիալական նպաստից: Պարզ է, որ սոցապնախարարությունը տարրական հաշվարկ չի արել, ինչի հետևանքով Հայաստանի շուրջ երեք հազար ամենաանապահով քաղաքացիների եկամուտները ոչ թե երեք հազար դրամով ավելացել են, այլ հակառակը՝   կրճատվել են 15 հազար դրամով:

Տարեվերջին 42 տոկոս աղքատություն կունենանք, ամեն երկրորդ հայն աղքատ է: Սա ակնհայտ փաստ է, որը խոստովանում է կառավարությունն՝ ընդամենն արձանագրելով, որ ջրի սակագինն է բարձրանում, երկնիշ գնաճ է: Բայց կառավարությունը վիճակագրական ծառայություն չէ, այլ գործադիր իշխանություն, որը պարտավոր է հասարակությանը պաշտպանել աղքատությունից, սոցիալական աղետից: 

Հակասոցիալական պետության պատասխանատուն 

Հայաստանում մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանություն է ու առաջին հերթին նա է պատասխանատու երկրում ստեղծված իրավիճակի համար: Բայց եթե երկրում հակասոցիալական վիճակ է, ապա ստիպված ենք արձանագրել, որ սոցիալական ապահովության նախարարությունը ֆիկտիվ կառույց է կամ նախարարն արդյունավետ չի աշխատում:

Ըստ այդմ, Նարեկ Մկրտչյանը, Նիկոլ Փաշինյանի հետ միասին, պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար:

Վահրամ Բագրատյան