Երևանում «գլխի շրջանում հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա կին

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տեղի ունեցած դեպքի փաստով որոշ հանգամանքներ պարզել են, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հրապարակում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։