Կարծում եք ամեն ինչ գիտե՞ք գարեջրի մասին․ այս փաստերը ձեզ կզարմացնեն

Կարծում եք` ամեն ինչ գիտեք գարեջրի մասին: Թույլ տվեք հիասթափեցնել: Կարդացեք մեր նյութը մինչև վերջ և վստահ եղեք, որ կբացահայտեք նոր անհավանական փաստեր ձեր սիրած ըմպելիքի վերաբերյալ:
•Գարեջրագործության ոլորտում առաջին պրոֆեսիոնալ մասնագետները աղջիկներն էին: Մինչև 18-րդ դար արհեստավարժ գարեջրագործները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էին, իսկ ավելի ուշ տղամարդիկ գրավեցին այդ տեղը: Ավելին, հին եգիպտացիներն ունեին Մենկետ գարեջրագործության աստվածուհի, իսկ հին շումերները`Նինկաշ:
•Գարեջուր պատրաստվել է դեռևս Հին Բաբելոնում: Կան ձեռագրեր, որ Հին Բաբելոնում գործում էր պատժի համակարգ անփույթ գարեջրագործների համար: Նրանք, ովքեր վատ գարեջուր էին պատրաստում: Ինչպես նաև գտնվել են մ.թ.ա. 5-րդ դարի փորագրություններ, որոնցում ներկայացված է գարեջրի նման ըմպելիքի բաղադրատոմ: Հետաքրքիր է, որ տեքստը ներկայացվում է երգի տեսքով, մանավանդ, որ հարբած վանկարկումները մարդկության ամենահին ավանդույթների մաս են կազմումել:
• Կա հատուկ գիտություն, որն ուսումնասիրում է գարեջուրը: Այն կոչվում է Զիտոլոգիա՝ գիտություն, որն զբաղվում է գարեջրի, նրա առանձնահատկությունների, պատրաստման եղանակների ուսումնասիրությամբ:
• Գարեջրի առաջին գովազդը հայտնվել է դեռևս մ.թ.ա. 4000 տարի առաջ: Այն ներկայացված է կավե փոքրիկ սալիկի վրա, որի վրա պատկերված է աղջկա կիսանդրի՝ ձեռքին երկու բաժակ ըմպելիք: Սալիկի վրա փորագրված է մոտավորապես հետևյալ բովանդակությամբ գրություն. «Խմեք գարեջուր՝ առյուծի սրտով»:
• Հին ինկերի ցեղը գարեջուր պատրաստելու իր ավանդույթն ուներ: Այս գործընթացը վստահում էին 7-ից 10 տարեկան երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեին ուժեղ և առողջ ատամներ: Անհրաժեշտ էր ծամել եգիպտացորենի հատիկները, որից հետո այն լցվում էր մեծ ջրով լի անոթների մեջ: Արդյունքում առաջացած խառնուրդը արևի տակ էր մնում՝ երկարատև ֆերմենտացման համար, որից հետո այն զտվում էր:
• Հին Եգիպտոսում, Նեղոս գետի ընդհանուր աղտոտման պատճառով, տեղացիները նախընտրում էին սովորական ջրի փոխարեն գարեջուր խմել: Այսպիսով, բուրգերի կառուցման ժամանակ եգիպտացի աշխատողները օրեկան երեք բաժակ գարեջուր էին խմում իրենց ծարավը հանգստացնելու և աշխատանքային կարողությունները մեծացնելու համար: Եվ նաև, համարվում էր, որ գարեջուր խմող աշխատողը չի ըմբոստանա աշխատավայրում: