Ո՞ր պահին, ե՞րբ հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է․ զոհվածի հոր հարցը՝ Փաշինյանին
Արցախում մարդիկ հրաժարվել են ձեզ որևէ հարց տալ։ Այդ մասին այսօր Փաշինյանի ասուլիսի ընթացքում ասաց լրագրողներից մեկը։ Սակայն նա ընթերցեց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր՝ Աշոտ Զաքարյանի հարցը։
«Ո՞ր պահին, ե՞րբ հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է։ Եվ երկրորդ, ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսի հինգին հայտարարում՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Մեր տղաները հայկական Արցախում էին ծառայո՞ւմ, թե՞ Ադրբեջանում»,- հարց է ուղղել զոհվածի հայրը։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, թե տղաների ծառայության վերաբերյալ որոշումն ինքը չի ընդունել։
«ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ չէ, որ այդ մասին բարձրաձայնել է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։